Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Կրթված չքաղաքակրթվածների սինդրոմ

Կրթված չքաղաքակրթվածների սինդրոմ
29.06.2025 | 15:02

Ամիսը մեկ գոնե մեկը անպայման պետք է գրի, որ «աղբ ենք թափում, մայթերով ենք քշում ու ջութակ նվագողին բան ենք ասում, այ դրա համար էլ մեր վիճակը էսա»։

Գավառամտության տիպիկ օրինակ է։

Կրթված չքաղաքակրթվածների սինդրոմն է։ Քաղաքակրթվածությունը, առաջին հերթին, մարդկային համակարգեր ստեղծելու կարողությունն է։ Եվ միայն հետո այդ համակարգն է սահմանում ու երաշխավորում էթիկան, կանոնները և որոշում՝ ով և որքան պետք է լինի գնահատվածը կամ մերժվածը։

Եթե դու խնդիրների լուծումը համակարգայինի փոխարեն տեսնում ես «ամեն մեկս իր տեղում գործը լավ անելու մեջ», ապա դու գավառամիտ «տուզեմեց» ես։

Օրինակ՝ քրեական ենթամշակույթը։ Արևմտյան համակարգում գոյություն ունի քաղաքակրթական կոնստրուկտ, որը թույլ չի տալիս նման երևույթի ձևավորումը։ Մինչդեռ սովետական-ռուսական մոդելում այդ հատվածի կոնստրուկտն ունի մի փոքր այլ տեսք, և, որպես համակարգային զբոյի հետևանք, հանրության մեջ առաջանում է քրեական ենթամշակույթը։

Ու խոսքը օրենսդրություններին և սահմանադրություննեերին չի վերաբերում։ Սրանք ավելի բարձր մակարդակի քաղաքակրթական կոնստրուկտներ են։

Կամաց գալիս ենք ամենակարևորին՝ խնդիրները լուծվում են վերևից, ոչ թե՝ ներքևից։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 5135

Մեկնաբանություններ